ՀՀ քաղաքացին չի կարող որևէ մեկի համար լինել «հարիֆ», և դա պետք է ամրագրվի օրենքով․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
Բոլորը

ՀՀ-ում պետք է տիրի օրենքի գերակայություն, ինչը ենթադրում է՝ ՀՀ-ում հարց լուծողը միայն պետությունն է։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն՝ ընդգծելով, որ ներկայացված օրենքի նախագիծը չունի այլընտրանք, պետք է լինեն հստակ ու խիստ կարգավորումներ։

«Կա հասկացողություն, որ գողական մտածելակերպ ունեցող անձանց մոտ հասարակ քաղաքացիները նույնացվում են «հարիֆության» հետ։ Սովորական մարդը գողական մտածողության կոնտեքստում ընկալվում է որպես «հարիֆ»։ ՀՀ քաղաքացին չի կարող որևէ կարգավիճակ ունեցող անձի համար լինել «հարիֆ», ՀՀ քաղաքացի լինելը բարձրագույն կարգավիճակ է և դա պետք է ամրագրվի և՛ օրենքով, և՛ մեր մտածողությամբ»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։