«Այնպես են ներկայացնում՝ ասես բուհական համակարգը երկու ոտքով կաղում է, բայց այդպես չէ». Յուրի Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներկայացրինք մեր պահանջները։ Ինձ թվում է՝ քննարկումը շահավետ էր։ Ըստ նախագծի նոր տարբերակի, որը կներկայացվի մի քանի օր հետո, նախատեսում է դեկանների ընտրություն, ոչ թե ռեկտորի կողմից նշանակում։ Դա լուրջ առաջընթաց է, որը կարող է նաև հույս ներշնչել, որ հետո ձևավորվող ակադեմիական խորհուրդն իր քննարկումներում ավելի օբյեկտիվ կլինի հայոց լեզվի կամ հայոց պատմության պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հարցում։ Այս մասին այսօր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։

«Ես մնում եմ այն կարծիքին, որ հայոց լեզվի դասավանդումը պետք է նոր օրենքում իրավունքի ուժով ամրապնդվի մինչև կունենանք բավարար չափով համակարգված հանրակրթություն, որպեսզի ավագ դպրոցը կատարի իր դերը։ Պետք է կարգի բերենք մեր ավագ դպրոցը։ Մտածում եմ, որ ավագ դպրոցն իր դերակատարումը չի իրականացնում։ Պետք է լուրջ և գործնական քայլեր կատարվեն։ Ես այսօր այդ քայլերը չեմ տեսնում։ Երկու տարի է անցել, պետք է արդեն փոխված լինեին դպրոցական ծրագրերը կամ չափորոշիչներն արդեն մասնագետների սեղանին դրված լինեին, որ մտածեին նոր դասագրքերի մասին։ Մի տեսակ հապաղում են։ Այնպես են ներկայացնում, թե բուհական համակարգը երկու ոտքով կաղում է, սակայն դա այդպես չէ», -ասաց Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան