«Արմավիր» ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպանություն գործած երիտասարդի մահվան կապակցությամբ ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել 19-ամյա երիտասարդ:

«Ինքնասպանության ենթադրյալ դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ, նախապատրաստվել են իրավասու պետական մարմիններին ուղղված գրություններ: Նոյեմբերի 18-ին Պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում արձանագրվել է, որ 2017 և 2018 թվականների մահվան, ներառյալ՝ ինքնասպանության դեպքերի կայուն ցուցանիշը վկայում է դրանց պատճառների ու նպաստող պայմանների վեր հանմանն ու կանխարգելմանն ուղղված իրավասու պետական մարմինների կողմից համակարգային առումով ոչ բավարար աշխատանքի մասին:

Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ մահվան և հատկապես ինքնասպանության դեպքերի առնչությամբ չեն կատարվում անհրաժեշտ ուսումնասիրություններ և վերլուծություններ դրանց պատճառների վերհանման ուղղությամբ, իրավասու պետական մարմինների կողմից կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում նման դեպքերի կանխարգելմանն ուղղված, միջազգային չափանիշներին համահունչ անհրաժեշտ իրավական և գործնական կառուցակարգեր և ռազմավարություններ ներդնելու ուղղությամբ:

Չափազանց կարևոր է, որ իրականացվի քրեակատարողական հիմնարկ ընդունված ազատությունից զրկված ինքնասպանության ռիսկայնության պատշաճ գնահատում, ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց հասանելի չլինեն կյանքից զրկելու միջոցները,  իսկ ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ քրեակատարողական ծառայողներն անցնեն պարբերական վերապատրաստումներ»,- ասված է հաղորդագրությունում: