Անդրանիկ Քոչարյանը՝ պատերազմին բահերով կռվելու և սննդի փոխարեն խոտ ուտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով էր այցելել Արցախի ՊԲ հետախուզության նախկին պետը, որն այժմ ՀՀ ՊՆ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Վերջինիս անունը գաղտնի է պահվում: Լրագրողները նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք կարող ենք ասել, որ պատերազմի պատճառը չի եղել հետախուզության տվյալների բացակայությունը:

«Հետախուզություններն ունենում են տասնյակ տեղեկություններ, հիմա դրանք կվերածվեն գործողությունների հակառակորդի կողմից, թե՝ ոչ, ոչ մեկ չի կարող ասել: Բանակի կառույցները հիմնականում գործել են սինխրոնիզացված»,- պատասխանեց նա:

Լրագրողները Անդրանիկ Քոչարյանին հիշեցրին, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատերազմի օրերին որոշակի տեխնիկայի մեջ վառելիք չի եղել։ Պատգամավորն ասաց, որ այս ամիսների աշխատանքի ընթացքում իրենք փորձել են նաև այդ հարցերին պատասխաններ գտնել, սակայն այս պահի դրությամբ չեն լսել որևէ դեպք, որ սպառազինությունը պակաս է եղել, կամ բժշկական սպասարկումը թերի է եղել և այլն։

Դիտարկմանը, որ պնդումներ կան, թե զինամթերքը վերջացել է և սկսել են բահով կռվել զինվորները, Քոչարյանն արձագանքեց, որ եթե այդպիսի բան է եղել ու հակառակորդը հասել է դիրք, ուրեմն քարն էլ, բահն էլ, բռունցքն էլ պետք է օգտագործել:

«Որևէ մեկը ֆիքսե՞լ է զենք չլինելու փաստ, զենքը կա, զինամթերքը պրծել է, մի բանով պիտի շարունակե՞ն կռվել»,- հարց հնչեցրեց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ նման տեղեկություն իրենք դեռևս չեն ստացել։

Հարցին՝ Կարեն Կարապետյանին լսելու անհրաժեշտություն չկա՞, պատգամավորը պատասխանեց, որ մինչև Կարապետյանը՝ դեռ էլի շատ կարևոր մարդիկ կան, որոնք պետք է հրավիրվեն հանձնաժողով։

Ինչ վերաբերում է հարցին, որ զոհված զինվորներից մեկի հայրն ասել է՝ տղային դիահերձելուց հետո պարզվել է, որ խոտ են կերել, նշանակում է՝ սնունդ չի հասել առաջնագիծ, Քոչարյանը կտրականապես ասաց, որ ինքը նման բանի չի հավատում․ «Մեր աշխատանքի ողջ ընթացքում մենք նման տեղեկության չենք հանդիպել, չնայած արդեն լսել ենք բազմաթիվ զինծառայողների, այդ թվում նրանց, որոնք ակտիվ մարտական գործողությունների են մասնակցել։ Նման դեպք դեռևս չի արձանագրել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան