Որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել, և իմ պայքարը մինչև վերջ տարել եմ․ Հայկուհի Հարությունյանը՝ Արման Բաբաջանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջարկել Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ թեկնածուն ստանձնել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի պաշտոնը, որը դրանից առաջ զբաղեցրել է Սիրանուշ Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը՝ 2013 թվականին նշանակված։

«Ի՞նչ առնչություն ունեք Սիրանուշ Սահակյանի հետ, այդ կազմակերպության շրջանակներում դժվարություն ունեցե՞լ եք»,- հարցրեց պատգամավորը։

Հայկուհի Հարությունյանը նկատեց, որ որևէ փաստով չի թաքցրել այն, որ շարունակել է նախագահել այն կազմակերպությունում, որը հիմնադրվել է Սիրանուշ Սահակյանի կողմից։

«Մենք ունենք և ունեցել ենք ընկերական հարաբերություններ, բայց կարծում եմ՝ հենց 2013 թվականից սկսած կազմակերպության գործունեության մեջ որևէ մեկը չի կարողանա մատնանշել կամ ինչ-որ մի փաստով ցույց տալ, որ մենք կրել ենք հնարավոր որևէ ազդեցություն։ Ես անձնապես որևէ կաշկանդվածություն չեմ զգացել  և պայքարը համառորեն մինչև վերջ տարել եմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։