Այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել. Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը

Դա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել, և վարչապետը կայացրել է որոշում. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով փաստին, որ այսօր վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից:

Աշխատանքից ազատվել են նաև նրա երկու տեղակալները: Անդրանիկ Քոչարյանն այդ քայլը չի կապում Մովսես Հակոբյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրելու հետ, ասում է` միգուցե Մովսես Հակոբյանն է դիմում գրել:

Լրագրողի հարցին, թե պաշտոնանկությունից հետո այլևս չեն կարող նրան հրավիրել Ապրիլյանի հանձնաժողով, Քոչարյանը նկատեց, որ իրենք ոչ մեկին էլ չեն պարտադրում, ում էլ որ հրավիրում են, հաճույքով են գալիս: «Պետք չէ այլ բաներ փնտրել, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանը նախկին իշխանության հետ էր ասոցացվում, Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ զինվորականությունը ընդհանրապես իր ծառայությունները մատուցել է բոլոր իշխանությունների ժամանակ. «Ուրիշ բան, որ տարբեր ժամանակաշրջանում, մեր զինվորականության նկատմամբ մի քիչ այլ վերաբերմունք է եղել, որովհետև եղել է նաև իշխանություն, որը որ մեր բանակին հասցրել է մեծ վնաս՝ նրանց օգտագործելով ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպես որ եղել է Մարտի 1-ը: Նորից եմ ասում` մեր բանակը պետք է զերծ մնա նման օգտագործման հնարավորությունից և այսօրվա իշխանությունները բացառում են նման բան երբևիցե»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրկոսյան