Եղե՞լ են դեպքեր, երբ քննել եք ակցիային մասնակցած անձանց գործեր․ Հայկ Գևորգյանը՝ թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
18.11.2019 | 14:00ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջարկել Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հարցրեց, թե Նարեկ Համբարձումյանի աշխատանքային պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ քննել է ակցիային մասնակցած անձանց գործեր։
«Ես անձամբ չեմ քննել այնպիսի գործեր, որոնք որ կապված են եղել ակցիաներին և դրա մասնակիցներին։ Իհարկե, եղել են քրեական գործեր, որոնց խմբի կազմում որոշակի քննչական գործողություններ կատարել եմ»,- ասաց Նարեկ Համբարձումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։