«Քաղաքային իշխանությունը հերթական անգամ թոզ է փչում քաղաքացիների աչքերին»․ ավագանու անդամներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
Բոլորը

Քաղաքային իշխանությունը հերթական անգամ թոզ է փչում քաղաքացիների աչքերին, ասելով, որ աղբահանության ծառայությունն ավելի մատչելի է մատուցելու, քան «Սանիթեքը»։ Այդ գումարը շատ ավելի է, քան «Սանիթեքին» տրամադրվող գումարը։ Պետք չէ այստեղ մանիպուլյացիաներ անել. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբացության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Խնդիրն այն է, որ աղբահանության քաղաքային հիմնարկն ավելի շատ է գումար վատնելու։ Փոխքաղաքապետը ներկայացնում էր, որ այդ ավել գումարը տրամադրվելու է մեքենաների ամորտիզացիաներին և պահպանմանը։ Մասնավոր օպերատորն էլ էր նույնն անում։ Իսկ հիմնարկի մեքենաներն ավելի էժան են լինելու, քան մասնավոր ընկերության մեքենաները։ Մենք «Սանիթեքին» 5 մլրդ 146 միլիոն դրամ էինք տալիս և ասում, որ նոր հիմնարկին 4 մլրդ 600 միլիոն ենք տալու։ Բայց Սանիթեքը պետությանը 20% ԱԱՀ էր վճարում։ Այս հիմնարկը հարկից ազատված է։ Եթե հաշվում ես՝ շուրջ 600 մլն ավել գումար է ունենում աղբահանության նոր հիմնարկին։ Որակը պետք է արդեն իսկ «Սանիթեքի» առաջին երկու տարիների նման ապահովեր, բայց մենք չունենք դա, խիստ կասկածում եմ, որ կունենանք։ Երևանում սանմաքրում բացառապես չկա, եթե համարում ենք, որ աղբահանությունը միայն աղբամանները դատարկելն է, չարաչար սխալվում ենք ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան