Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 16-17-ը` հատկապես ցերեկը, աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: