Ո՞ւմ է խանգարում Գարեգին Նժդեհի հուշատախտակն Արմավիրում և ինչո՞ւ է ռուս պատգամավորն այն ներկել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Նոյեմբերի 11-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը չջնջվող սև ներկով ներկել էր տեղի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում գտնվող հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Պատգամավորը «Կրասնայա վեսնա»-ին տված հարցազրույցում իր արարքը բացատրել էր նրանով, որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում տեղի իշխանություններն ու «Ռուսաստանի հայերի միության» տեղի ներկայացուցչության անդամները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Քանի որ դա տեղի չի ունեցել, որոշել է ամեն ինչ իր ձեռքով անել:

«Նրանց հուշարձանների տեղադրումը, որոնք համագործակցել են Երրորդ ռեյխի հետ, ժողովրդի համար վիրավորանք է, ովքեր գերմանաֆաշիստական նվաճողների դեմ են պատերազմել: Եթե Գարեգին Նժդեհը հերոս է, ապա ովքեր են նրանք, որ իր պատվին հուշտախտակներ են կանգնեցնում»,- ասել է Վինոգրադովը «Կրասնայա վեսնա»-ի հետ զրույցում, որտեղ պարբերաբար հրապարակվում են հականժդեհական հոդվածներ: Ի դեպ՝ նշենք, որ «Կրասնայա վեսնա» գործակալության հիմնադիրը ծագումով հայ, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանն է:

Իսկ պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության անդամ է, մասնագիտությամբ պատմաբան։ 1997 թվականից նա ընտրվել է Արմավիրի քաղաքային Դումայի անդամ, հինգ գումարումների պատգամավոր է: Վինոգրադովը վաղուց է պայքարում Գարեգին Նժդեհի դեմ։ 2017 թվականին նա մի խումբ անձանց հետ դիմել է  Արմավիր քաղաքի իրավապահ մարմիններին ու տեղի իշխանություններին՝ Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժելու պահանջով, սակայն այդ դիմումները չեն բավարարվել։

Վերջին շրջանում, Վինոգրադովից բացի, նրա կուսակից ընկերը՝ Կոմունիստական կուսակցության անդամ, ՌԴ պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտերգրացիայի ու հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ևս ակտիվորեն զբաղվում է հականժդեհական գործունեությամբ։ Հոկտեբերին Կալաշնիկովը խոստացել էր, որ ամեն ջանք  կգործադրի Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման համար։

«Ես մտադիր եմ անձամբ զբաղվել այդ հարցի լուծմամբ։ Անձամբ կուղարկեմ դիմումները և կհասնեմ ապամոտաժման։ Կպայքարենք, կզբաղվենք այդ հարցով»,-ասել էր Կալաշնիկովը։ Նա, ի դեպ, վերջերս այլ ռուս պատգամավորների հետ Հայաստանում էր: Նշենք, որ ռուս գործիչներին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Հավելենք, որ ՌԴ Հայաստանի դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտել ռուս պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունը:

«Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքային դումայի պատգամավոր Ա.Վինոգրադովի գործողությունները մեր կողմից գնահատվում են որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) տարածքում և հաշվեհարդարի դրսևորում, ինչը հակասում է հաստատված օրինական կարգին։ Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության։ Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածն առաջ է բերել լուրջ մտահոգություն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում, որոնք ապրում են Ռուսաստանում։ Դեսպանությունը սահմանված կարգով կտեղեկացնի ռուսաստանյան համապատասխան մարմիններին տեղի ունեցած վանդալիզմի ակտի մասին Արմավիրի հայական եկեղեցու տարածքում։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Արմավիր քաղաքի իշխանություններին համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին»,- ասվում է հայտարարության մեջ։

Վինոգրադովի գործողությունները դատապարտել են նաև Արմավիրի հայ համայնքի ներկայացուցիչները՝ նշելով, որ եթե իրավապահ մարմինները չարձագանքեն տեղի ունեցածին, ապա իրենք կտան համարժեք պատասխան։

Նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է նշել, որ Ռուսաստանի քննչական մարմինները զբաղվում են Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպով։ Իսկ ահա Արմավիրի քաղաքային իշխանությունները պաշտոնական հայտարարությամբ դեռևս հանդես չեն եկել։

Գարեգին Նժդեհի հուշատախտակը, նշենք, Արմավիրի հայկական եկեղեցու բակում տեղադրվել է 2012 թվականին:

Էմմա Չոբանյան