Նախորդ 1.5 տարվա ընթացքում դատախազության պետական շահերի պաշտպանության գործիքակազմով բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 3.2մլրդը

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Դատախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. և 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ:

 

Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ ժամանակաշրջանում կատարված ընդհանուր 879 իրավախախտում: Մինչդեռ 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքի շնորհիվ ընդհանուր արձանագրվել է նմանատիպ 1800 իրավախախտում կամ կրկնակի անգամ ավելի: Նշված 1.5 տարվա ընթացքում այդ իրավախախտումներից ընդհանուր 406-ով հարուցվել են քրեական գործեր: Միայն այս քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 45 մլրդ. 175 մլն դրամ, որից վերականգնվել է շուրջ 1մլրդ 513մլն դրամի վնասը։ Մինչդեռ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումներով հարուցվել է ընդհանուր 131 քրեական գործ, կամ ավելի քան 3 անգամ պակաս:

 

Քրեական գործերի գերակշիռ մասը հարուցվել է կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, կամ նշված հանցագործությունների և հափշտակության տարբեր եղանակների հանցակազմերի համակցությամբ: Մասնավորապես մեծ թիվ են կազմում հատկապես պաշտոնեական կեղծիք կատարելով զուգորդված յուրացման կամ վատնման, պաշոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական անփութության, ապօրինի ծառահատումների, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հանցագործության դեպքերը:

 

Պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում դատախազական ներգործության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պետությանը հասցված վնասը կամովին հատուցելու նպատակով համապատասխան սուբյեկտներին նախազգուշացումներ կատարելն է: Եթե 2016-2017թթ. դատախազության մարմինների կողմից արվել է պատճառված վնասը կամովին վերականգնելու նպատակով ընդհանուր առմամբ 366 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է 162մլն դրամ, ապա 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում նախազգուշացվել է ընդհանուր 402 սուբյեկտ, որոնց արդյունքում վերականգնվել է մոտ 915մլն ՀՀ դրամ վնաս: Այսինքն նշված ժամանակահատվածում նախազգուշացման արդյունքում վերականգնված վնասի չափը նախորդ երկու տարիների ցուցանիշը գերազանցում է 5.6 անգամ:

 

Հաշվետու 1.5 տարվա ընթացքում դատախազության մարմինների կողմից դատարան է ներկայացվել 75 հայց, իսկ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է ընդհանուր 960մլն դրամի հայցապահանջ: Մինչդեռ նախորդող 2 տարիներին՝ 2016-ին և 2017-ին՝ դատարան ներկայացված կրկնակի ավելի թվով հայցերի (131) պարագայում բավարարվել է ընդհանուր 677մլն դրամի հանցապահանջ: Այսինքն դատախազական այս գործիքակազմի կառուցակարգով պետությանը պատճառված վնասի վերականգնման աճը կազմել է մոտ 42տոկոս:

 

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, կամովին վնասը վերականգնելու նախազգուշացումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 60.7մլրդ դրամ, իսկ պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է աննախադեպ՝ մոտ 3.2մլրդ դրամի վնաս, ինչը 2016-2017թթ. ցուցանիշները գերազանցում են մի քանի տասնյակ անգամ:

 

Արձանագրված արդյունքները պայմանավորված են հիմնականում երկու գործոնով: Նախ՝ նշված ժամանակահատվածում գործադիր իշխանության մարմինների կողմից պետությանը պատճառված վնասների բացահայտման նպատակով օրենքով նախատեսված իրենց վերահսկողական լծակների գործադրման և դրանց արդյունքները ՀՀ դատախազությանը ներկայացնելու հարցում դրսևորվել է աննախադեպ նախաձեռնողականություն: Վերջինս լիարժեք պայմաններ է ստեղծել դատախազության համար գործադրելու իր իրավասությունից բխող գործառույթները:

 

Մյուս հիմնական պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից դեռևս 2017թ. նախանշվել և 2018թ. արմատավորվել է պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում դատախազական ներգործության միջոցներն ամբողջ ծավալով կիրառելը դատախազության համապատասխան ստորաբաժանումների տարեկան ծրագրային գործունեության պարտադիր բաղադրիչ դարձնելու մոտեցումը, որի կատարման և արդյունքների ապահովման հարցում դրսևորվում է առանձնակի հետևողականություն:

 

Այս իմաստով պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության արձանագրած արդյունքները, դրանք բազմապատկելու հանրության հստակ ձևակերպվող պահանջները, ինչպես նաև գործնականում օբյեկտիվորեն ծագող խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությունն արդիական են դարձնում դատախազությանը լիարժեք պետական շահերի պաշտպանի դեր վերապահելու խնդիրը: Ելնելով դրանից՝ միջազգային փորձի ուսումնասիրությամբ, ՀՀ դատախազությունում մշակվում է պետական այս գործառույթի արդյունավետ իրացման հնարավորություններն ընդլայնելուն ուղղված հայեցակարգ: