«Բյուջեի այս նախագիծը թերի է». Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 14:48
Ընտրված խափանման միջոցը և մեղադրանքը եղել են անհիմն և ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու դեպքի մասին
18.05.2026 | 14:35
Մեսիի գոլն ու ասիստը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:30
Կաննի կինոփառատոնում ցուցադրել են Փելեշյանի վերականգնված հինգ ֆիլմերը
18.05.2026 | 14:21
«Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա. թող սսկվեն ու լլկվեն տեղները». Ավինյանը` Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:12
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը պատասխանել է ԱՄՆ-ի վերջին առաջարկին
18.05.2026 | 14:03
Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
18.05.2026 | 13:54
Ֆիզիկական սպառնալիք ա, պոլերով ենք տալու, սատկացնելու ենք դրանց. Փաշինյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:47
Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե՝ ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է
18.05.2026 | 13:42
ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին
18.05.2026 | 13:34
«Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա». Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:31
ՔԿ-ն դիմակավոր անձանց տեսանյութի մասով քրեական վարույթ է նախաձեռնել
18.05.2026 | 13:21
Վաղը Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը
18.05.2026 | 13:11
Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:05
«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ 2020 թվականի բյուջեն տարբեր ոլորտներում չի համապատասխանում այն տեսլականին, որն իրենց խմբակցությունը, որպես ռազմավարական ծրագիր, ներկայացրել էր հանրությանը:

«Այն նախագիծը, որը ներկայացրել է իշխող քաղաքական ուժը, բազմաթիվ ոլորտներում խնդրահարույց է, որը մենք մատնանշել ենք թվերով: Նշել էինք բոլոր այն կետերը, որոնք թերի են, հատկապես՝ այլ ծախսերի մասով բացվածքներ տրված չեն, և մենք համարում ենք, որ այդ նախագիծը թերի է: Իսկ բյուջեի մասին օրենքն այնպիսին է, ինչպես մյուս օրենքները, այսինքն՝ հստակությունը պետք է լինի»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը:

Նա նաև ընդգծեց՝ բացի այն, որ համաձայն չեն բյուջեի այս նախագծին, նաև առաջարկներ են ներկայացրել: Ավելին՝ քաղաքագիտական իմաստով ճիշտ է, որ ընդդիմությունը չի կարող իշխանության քաղաքական կուրսի հետ համաձայնել:

«Ի վերջո՝ մենք քաղաքական վեճ ունենք, որն արտահայտվում է տնտեսության ցուցիչով: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ն ցուցումներ է ստանում, պետք է ասեմ, որ մենք որևէ ցուցում էլ չենք ստանում, ԲՀԿ-ն ինքնաբավ ուժ է և ունի իր հստակ ծրագիրը, հատկապես՝ տնտեսության զարգացման մասով»,-շեշտեց նա:

Անդրադառնալով ամանօրյա տոնակատարությունների համար հատկացված 300 մլն դրամին և այն հանգամանքին, որ բոլոր ծառայությունները մատուցելու է մեկ ընկերություն, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ տնտեսությունում, գնումների մեջ պետք է լինի ազատ մրցակցություն: «Երբեք կողմ չենք եղել և չենք լինելու մեկ մարդուց գնումներին, անպայման առաջարկելու ենք, որ նման բաներն անպայման մրցույթով ու նպատակային լինեն»,- ընդգծեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու բյուջեի այս նախագծին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան