Արայիկ Հարությունյանի հրաժարականի հիմք բացարձակ չկա. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ խնդիր չի եղել, ոչ էլ թիվ երկու, թիվ երեք, թիվ հինգ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մենք մեր առաջ դրված թվով մի քանի տասնյակ խնդիրներ լուծել և լուծում ենք, ես չգիտեմ՝ իրեն ով ինչ է ներշնչել, ես շարունակում եմ պնդել, որ իր այնտեղ գտնվելը և, ընդհանրապես, Սահմանադրական դատարանում և նրա շուրջ եղած մթնոլորտը շարունակում եմ բնութագրել ճգնաժամ բառով»,- ասաց նա:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը սատարում է Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությունը: «Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությույանի՝ հրապարակ դրած թեզերը համընկնում են նաև իմ պատկերացումներին»,- ասաց նա և նշեց, որ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ Էջմիածնում հոգևոր խորհրդում ևս քննարկում է ունեցել:

«Նախարարի հրաժարականի պահանջի հիմք բացարձակապես չկա: Ավելին ասեմ, կարծում եմ՝ ինձանից քաջատեղյակ եք, որ դասադուլ, գործադուլ անող, հրաժարականի պահանջով հանդես եկող մարդկանց թվում իրականում մարդիկ են, ովքեր ունեն խիստ ընդգծված և շատ հեշտ ապացուցելի կուսակցական պատկանելություն, կամ եթե ոչ կուսակցական, ապա շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնող, անցած ճանապարհ ունեցողներ են: Այս հրաժարականի պահանջը պայմանավորված է հիմնականում այդ քաղաքական կապերով, մնացածը զուտ պատրվակ է այս հարցը առաջ քաշելու, և ինչ-որ թեժ աշնան իմիտացիա անելու»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: