ՀԿԵ-ին ու «Երևանի ՋԷԿ»-ին պատկանող տրանսֆորմատորներից պղնձյա փաթույթները գողացել. մեղադրանք է առաջադրվել 9 անձի

Լուրեր

07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի:

«Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավ Կովկասյան երկաթուղուն» և «Երևանի ՋԷԿ»-ին պատկանող տրանսֆորմատորներից պղնձյա փաթույթները գողանալու և իրացնելու շուրջ համաձայնությունը ձեռք են բերել նախապես, ծրագրել ու մշակել են հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կազմակերպված խումբը, որի թվով ինն անդամները ճանաչել են միմյանց և գտնվել կայուն կապի մեջ, գողությունները կատարել է 2019թ. հունվարից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում:

Քննության տվյալներով՝ խմբի անդամները, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նյութական արժեք ներկայացնող պղնձյա փաթույթներ հափշտակելու, դրանք մետաղի ընդունման որևէ կետում վաճառելու և շահույթ ստանալու նպատակով, 2019 թվականի հունվար ամսին խմբով ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Արաքս» քարշային էլեկտրական ենթակայանի տարածք, որտեղ չգործող տրանսֆորմատորի միջից կտրելու եղանակով մասնատել են պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ ու դրանք տեղափոխելով Երևան՝ հանձնել են մետաղների ընդունման կետում, որի դիմաց ստացած շահույթը բաժանել են խմբի կազմում գործող անձանց մեջ` «Հարավ Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով խոշոր չափերի` 2.850.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, 2019 թվականի փետրվարից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում տեղադրված տեսախցիկի միջոցով վերահսկելով «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տարածքը՝ ստացել են տեղեկատվություն և բարենպաստ, անվտանգ պահին, շուրջ 13 անգամ՝ 2-3 օրը մեկ հաճախականությամբ, խմբի անդամներից 8-ը մուտք են գործել նշված տարածք, իսկ մեկը դրսում՝ մեքենայի մեջ, տեսախցիկի միջոցով հսկել է տարծքը:

Քննության տվյալներով՝ զոդման միջոցով բացելով տրանսֆորմատորը՝ խմբի անդամները, միմյանց գործողությունները փոխլրացնելով, նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ, կտրել են դրա մեջ առկա պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ, տեղափոխել Երևան և իրացրել քաղաքի տարբեր հասցեներում գործող գունավոր մետաղների ընդունման կետերում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ խմբի կողմից յուրաքանչյուր անգամ մասնատվել և դուրս է բերվել մոտ 1 տոննա պղնձյա փաթույթներ՝ «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 21.490.349.41 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ խմբի 9 անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին և 2-րդ կետերով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին»,- ասված է հաղորդագրությունում: