Չե՞ն զգում, որ ես ասֆալտին փռվելուց կամ պատերին ծեփվելուց վախեցող մարդ չեմ. Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
Բոլորը

Զգում եմ, որ կարծիք արտահայտելուն բռնանում են, հատկապես՝ Հայաստանի Հանրապետության առաջին համարի կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քրեական հեղինակություններին պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը «կփռվեն ասֆալտին», «կպառկացնեն գետնին՝ բառի բուն իմաստով»։

«Չեն զգո՞ւմ, որ ես այդպիսի մարդ չեմ, որ նմանատիպ բաներից վախենամ։ Ես միայն ահեղ դատաստանից եմ վախենում։ Դավիթ մարգարեն ասում է՝ ձեր հույսը մի՛ դրեք ձեր պաշտոնի, փողերի, կուսակցությունների վրա, ես թագավորին կսարքեմ փոշի, հովվին կսարքեմ թագավոր, ես բարձրացնեմ , ես ցածրացնեմ։ Խայամն էլ ասում է՝ անցորդ, ոտքդ զգույշ դիր հողին, ով գիտի, թե էն սիրունի բիբն ես կոխում դու հիմի… Մենք միայն Աստծուց վախենանք, թե չէ… 60 տարեկան եմ, ամբողջ մարմինս սպիների մեջ է։ Հետո էլ, որ սոխ չես կերել, սիրտդ չի մրմռում։ Տեսե՞լ եք նախկին քաղաքապետերն ազգի շահերը պաշտպանեն։ Եթե կեղտոտություն արած լինեինք, խելոք գլուխներս կկախեինք»,- ասաց Ղուկասյանը։

Նիկոլ Փաշինյանի այն շեշտադրմանը, թե Ղուկասյանը ժամանակին թալանել է Գյումրին, պատգամավորն արձագանքեց, որ Հայաստանում և խորհրդային ժամանակներում անգամ չէ եղել մի կառույց, որ իր պես մաքուր ու թափանցիկ աշխատի. «Դահլիճում չեմ եղել, լսել եմ։ Ցավում եմ, որ իմ խոսելը զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, սակայն ես խոսել եմ իմ ազգի շահերից, սխալ բան չեմ ասել։ Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը իրավունք ունի հայտնելու։ Իմ աշխատած տարիներին Հայաստանի ոչ մի կառույց մեզ պես մաքուր ու թափանցիկ չի աշխատել, և ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային միության բոլոր երկրներում։ Ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ ես եմ ընտրվել այն ժամանակ առանց կեղծիքի և կաշառքի։ Իր քաղաքական հենարանը հանդիսացող և քաղաքական մեծ եղբայրը հանդիսացող ՀՀՇ-ն, երբ 1996 թվականին հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով այդ արկղները վերցրին ու դրեցին այն կողմ և անցավ մեկ այլ թեկնածու։ Եվ թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ։ ՀՀՇ-ի այն ժամանակվա բարձրաստիճան բոլոր ղեկավարների օրոք այնքան գումար եկավ Հայաստան, որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, այլև 3 անգամ Հայաստանի Հանրապետություն կկառուցվեր։ 37 գործարան թալանվեց։ Այն ժամանակվա մեքենա-սարքավորումները վաճառվեցին Թուրքիային և Պարսկաստանին։ Ամբողջ քաղաքը թալանվեց, և 31 տարի մենք մնացինք այդ տնակների մեջ։ Մեղքը իր քաղաքական թիմինն է, որտեղից ինքը ծնվել է, նրանք են թալանել։ Իմ աշխատած տարիներին ժողովուրդն ինձ 35 հազար ձայն է տվել այն պայմաններում, որ պետությունն ինձ միշտ դեմ է եղել»։

ԲՀԿ պատգամավորն ընդգծեց, որ վախենալու ոչինչ չունի, կարող են ստուգել իր՝ քաղաքապետ ընտրվելու ժամանակ եղե՞լ են անօրինականություններ. «Սերժ Սարգսյանի օրոք ամեն 3 ամիսը մեկ իմ կառույցը ստուգել են, փաստաթուղթ, թուղթ, ամեն ինչ ստուգված է իմ մոտ։ Այնքան բաներ կան, բերում, գցում են մարդու գրպանը, տանում են, դեռ չգիտեմ՝ կապրենք, կտեսնենք։ Գաղութն էլ է մեզ համար, կյանքն էլ է մեզ համար, ասենք՝ մարմինս կոտրեն, բա հոգիս հո չե՞ն կարող կոտրել: Ես ո՛չ վախենում եմ մեռնելուց, ո՛չ գումար կորցնելուց: Ես այնպիսի հետաքրքիր մարդ եմ, որ ինձ պիտի լավ ուսումնասիրել»։

Դիտարկմանը, թե լուրեր են տարածվել, որ իր նկատմամբ մահափորձը եղել է կեղծ, Ղուկասյանն ասաց. «Կե՞ղծ, ավտոմատով 7 հատ խփեն մարմնիս, 250 հատ ասկոլկա, և ես մահափո՞րձ կազմակերպեի։ Ուղղակի ծիծաղելի է։ Այդ ո՞ր ճիշտ խոսողին չքարկոծեցին, ո՞ր ժողովուրդը սիրող մարդուն չբանտարկեցին: Հիշում եմ, երբ իրեն պետք է բանտարկեին ու մանդատից զրկեին Սերժ Սարգսյանի ժամանակ, ես պաշտպանեցի իրենց բոլորին։ Եվ ասաց՝ ես կյանքում չեմ ստորագրի իմ ձեռքով մի բան, որ մեկին ուղարկեմ բանտ»։

Ղուկասյանը նշեց, որ ինքը հեղափոխության օրերին պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին. «Այն, որ հալածվել եմ նախկին իշխանությունների կողմից, հիմա նույնը կատարվում է։ Գուցե նույն մարդի՞կ են, օր օրի նոր բաներ են բացվում, ես չեմ հասկանում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան