Բերման ենթարկելիս ոստիկանները հարվածել են երիտասարդներին. ՀՔԾ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։

Այսպես, ՀՀ քաղաքացիներ Օ. Ա.-ն և Հ. Դ.-ն ոստիկանությունում բացատրություններ են տվել այն մասին, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 00:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և նշված վայրում մի քանի երիտասարդների հետ վիճաբանելու կասկածանքով իրենց բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Օ. Ա.-ն և Հ. Դ.-ն հայտնել են, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իրենց նկատմամբ. ձեռքերով հարվածներ են հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ՝ պահանջելով հայտնել, թե ում հետ են վիճաբանել:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Շ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017 թվականի սեպտեմբերի 06-ին, գողության փորձի կասկածանքով բերման ենթարկելու համար, իր տուն են այցելել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի մի քանի ոստիկաններ: Ա. Շ.-ն հայտնել է, որ երբ հրաժարվել է ենթարկվել բաժին ներկայանալու վերաբերյալ ոստիկանների պահանջին, նրանցից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից խոշտանգում կատարելու նշված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է «Արմավիր» ՔԿՀ կալանավոր Է. Մ.-ի  նկատմամբ բռնություն գործադրելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 23.08.2017թ.-ին Է. Մ.-ն գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները ծեծի ու բռնության են ենթարկել վերջինիս:

Միաժամանակ կալանավորի շահերի պաշտպանը դիմումով հայտնել է, որ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու հետևանքով Է. Մ.-ի ծնոտը կոտրվել է, և վերջինս կալանավայրում չի կարողանում օգտվել սննդից:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Բոլոր երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: