Ղարաբաղի հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
Բոլորը

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը մեջբերեց օրերս Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցի վերաբերյալ հայտարարությունը:

Ապա պատգամավորը նշեց, որ ինքն այստեղ ուղերձների լրջագույն փոփոխություն է տեսնում և հարց հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որքանո՞վ է այս փոփոխվող մոտեցումը նաև համանախագահող մյուս պետություններում տեղ գտել։

Փաշինյանն ասաց, որ իրականում չէր խոսի փոփոխվող ուղերձների մասին, որովհետև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը զարգացող, կենդանի գործընթաց է:

«Կարող եմ արձանագրել ուղղակի հետևյալը, որ ՀՀ-ում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ինչ-որ տեղ բնական մտավախություններ առաջացան, թե ինչքանով ՀՀ նոր կառավարության դիրքորոշումները կլինեն կառուցողական՝ Արցախի հարցի լուծման առումով։ Իհարկե, մենք հենց առաջին օրերից հանդես եկանք մի շարք հարցադրումներով, որոնք, իհարկե, նոր էին կամ լավ մոռացված հինն էին, կամ նոր կոմպոնենտներ էին պարունակում: Ի՞նչ է փոխվել այս  1.5 տարվա ընթացքում: Այս ընկալման մեջ փոխվել է հետևյալը, որ մեր բոլոր գործընկերներն արձանագրել են ոչ միայն մեր մտադրությունների մեջ չէ բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, այլև, ընդհակառակը, մենք ասում են, որ կան բազմաթիվ հարցեր առանց որոնց ճշգրտման արդյունավետ բանակցային գործընթաց տանել հնարավոր չէ»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի կարծիքով՝ այս ըմբռնման առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել, այսպես ասած, նախադրյալների առումով:

«Կարծում եմ՝ հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: