ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրի հայկական եկեղեցում տեղի ունեցածի առթիվ. Արմենպրես

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության  «Ֆեյսբուք»-ի էջից, դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի գործողություն և ինքնիրավչության դրսևորում, որը հակասում է սահմանված իրավական կարգին:

Այս գործողությունները չեն համընկնում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության:

Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում:

Դեսպանությունը Ռուսաստանի համապատասխան մարմիններին սահմանված կարգով կտեղեկացնի Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում կատարված վանդալիզմի մասին:

Միևնույն ժամանակ,  Արմավիր քաղաքային իշխանություններին կոչ ենք անում համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին:

Միջադեպը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում: Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համայնքի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: