Պարո՛ն վարչապետ, ինչպե՞ս անենք, որ ՀՀ-ում ներդրում անել ցանկացող մարդիկ պատշաճ վերաբերմունք ստանան. Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս անել, որ ՀՀ-ում ներդրում անել ցանկացող մարդիկ ստանան պատշաճ վերաբերմունք և ընդունելություն:

Վարչապետը տեղեկացրեց, որ 1.5 ամիս առաջ հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայությանը, որ համապատասխան մարմիններում ստուգումներ անի և պարզի, թե ինչքանով են պատշաճ արձագանք գտել ներդրումների հետ կապված առաջարկները:

«Եվ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր պարզվի, որ անհրաժեշտ արձագանք չեն տալիս նման առաջարկներին, ուղղակիորեն կպատժվեն: Բայց կա խնդրի երկրորդ մասը. հիմա ՀՀ-ում գիտեք՝ ինչքան առաջարկներ եմ ստանում, օրինակ՝ վերջերս մի առաջարկ կար, օպերատիվ մարմիններին հանձնարարեցի տեղեկանք կազմել, պարզվեց այդ մարդը նախկինում խարդախության համար երեք անգամ դատված է եղել: ՀՀ-ում բացառված է լինի մարդ, ով ավելի շահագրգիռ է, որ ներդրումներ լինեն, քան ես եմ»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: