Վազգեն Մանուկյանի հրաժարականը պետք է մեզ համար ահազանգ լինի՝ խորհելու համար Հանրային խորհրդի գործունեության նպատակահարմարության մասին. Արման Բաբաջանյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականին:

«Այսօր հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանը որոշում է կայացրել Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին: Պարոն Մանուկյանի որոշումը ողջունելի է, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա մեր քաղաքական դաշտի ամենափորձառու գործիչներից է և, վստահաբար, ասելիք ունի քաղաքական կյանքում:

Եվ ի դեպ, հենց քաղաքական չեզոքության պահանջի խախտումն էր, ինչն ինձ ստիպել էր հանդես գալ Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջով:

Վազգեն Մանուկյանի հրաժարականը, սակայն, պետք է մեզ համար ահազանգ լինի՝ խորհելու համար Հանրային խորհրդի գործունեության արդյունավետության և, եթե հարկ լինի, այդ մարմնի գործունեության նպատակահարմարության մասին ընդհանրապես: Մենք, ըստ էության, այսօր կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ կամ Հանրային խորհուրդը դարձնել իսկապես կենսունակ ու արդյունավետ գործող, հանրության և իշխանության մեջ կամրջող դեր ունեցող կառույց, կամ մտածենք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով այդ ինստիտուտն ընդհանրապես վերացնելու մասին:

Գոյության իրավունք ունի այն վարկածը, որ Հանրային խորհրդի անարդյունավետ գործունեության պատճառը նրա ղեկավարն էր՝ իր քաղաքական դիրքորոշմամբ ու հայացքներով: Եվ եթե դա այդպես է, նշանակում է՝ մենք պետք է մտածենք իրապես քաղաքականապես չեզոք Հանրային խորհրդի ղեկավար ունենալու մասին, որը կկարողանա ապահովել այդ կառույցի արդյունավետ գործունեությունը: Գոյության իրավունք ունի նաև այն տեսակետը, որ լեգիտիմ իշխանության պայմաններում, ինչպիսին է գործող իշխանությունը, Հանրային խորհուրդը՝ որպես մարմին, ավելորդ է, քանի որ իշխանությունը՝ ժողովրդավարական բոլոր ինստիտուտներով ու կառուցակարգերով, ներկայացնում է հանրային պահանջները:

Սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք Հանրային խորհրդի գործունեության նպատակահարմարության հարցը պետք է բերենք քաղաքական օրակարգ և շահագրգիռ քննարկումների միջոցով որոշում կայացնենք: Այս հարցի հետ կապված պետք է իրենց կարծիքն արտահայտեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերը, երկրի քաղաքական ղեկավարությունը, մտավորականները: Այդ քննարկումների շարքը կարելի է սկսել խորհրդարանից՝ լսումների կամ որևէ այլ ձևաչափով խնդիրը քննարկելու և բոլոր գործոնների հաշվառմամբ վերջնական որոշում կայացնելու համար»,- գրել է նա: