Ինչպես են թալանել Կոնվերս բանկը․ նոր մանրամասներ (թարմացված)

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր կեսօրին անհայտ քաղաքացին թալանել է Կոնվերս բանկի Սայաթ-Նովա փողոցում գտնվող համանուն մասնաճյուղը։ Կոնվերս բանկը թալանող անձն այնքան վստահ է եղել, որ չի բռնվի, որ անգամ դիմակ չի կրել։ Չի բացառվում, որ նրան հայտնի են եղել այս բանկի անվտանգության համակարգի խոցելի կողմերը։

Հիշեցնենք, որ սա առաջին հարձակումը չէ Կոնվերս բանկի պատմության մեջ։ 2011 թվականին ևս կողոպուտի փորձ է կատարվել։ Մարտի 29-ին առավոտյան Գայի պողոտայում գտնվող Նոր Նորք մասնաճյուղ մուտք էր գործել զենքով մի տղամարդ և օդում կրակոցներ  արձակել։ Այն ժամանակ բանկի անվտանգությունն ապահովում էին ոստիկանության աշխատակիցները։ Նրանց հաջողվել էր վնասազերծել հանցագործին։ Հետագայում Կոնվերս բանկի ղեկավարությունը խզեց ՀՀ ոստիկանության հետ պայմանագիրը` նախընտրելով «Պանտերա» պահնորդական կազմակերպության` ավելի էժան ծառայությունները։

«Պանտերա» անվտանգության ծառայությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, սակայն չհերքեցին մեր տեղեկությունը, որ հենց իրենք են ապահովում Կոնվերս բանկի անվտանգությունը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, բանկի աշխատակիցները միանգամից չեն ահազանգել հարձակման մասին։ Նրանք դիմել են ոստիկանություն դեպքից մոտ 40 րոպե անց։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, մոտ 11:30 թալանել են Կոնվերս բանկի Սայաթ-Նովա փողոցում գտնվող համանուն մասնաճյուղը։ Զինված անձը մտել է բանկի կառավարչի սենյակ, զենքի սպառնալիքով գումար է պահանջել, նրան պահանջված գումարը տվել են, վերցրել է և գնացել։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղի կառավարչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Սյուզան Սիմոնյան