«Արդեն 4-5 տարի է՝ գրականության ոլորտին ձախորդ որոշումներ են հետապնդում»․ ՀԳՄ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախագծի ներկայացումից հետո Գրողների միությունը հանրային քննարկում է կազմակերպել։ Անշուշտ, անհանգստություն կա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

«Ցավալի է, որ այդ խնդիրը կա։ Արդեն 4-5 տարի է՝ գրականության հետ կապված հարցերին հետապնդում են ձախորդ որոշումներ։ Նախորդ իշխանության ժամանակ Մշակույթի վերջին նախարարը ֆինանսավորման ծրագրերից հանեց այն ամենն, ինչ «գիր» բառով է․ գրապալատը տեղափոխեցին, տարան խցկեցին Ազգային գրադարանի մեջ, գրքի և հրատարակչության կենտրոնը վերացվեց։ Ժամանակին գրականությանը և մշակույթին տրվող աջակցության ծրագրերն առ ոչինչ եղան։ Սա, կարծես, ինչ-որ նախագիծ լիներ, որը հետո շարունակվեց, և մեր պայքարն ավելի թեժ դարձավ, երբ ԿԳՄՍ նախարարը մանկական մամուլի ֆինանսավորման հարցը դարձրեց մրցույթների միջոցով որոշվող։ Մի բան ակնհայտ է․ եթե մենք ուզում ենք բուհական լեզվի գրականության պատմության առարկաները լինեն արդիական, բարձր մակարդակի, ապա, խոսելով դպրոցական ծրագրերի մասին, ամենախոտան ծրագրերը, երևի թե, դպրոցական ծրագրերն։ Դասագրքերը շատ հին ոճով, պաթետիկ դասագրքեր են։ Հիմնվել դրա վրա ու հետագայում գրականություն չանցնելը սխալ մոտեցում է, հատկապես որ վերջին 50 տարվա գրական իրողությունները որևէ տեղ չեն արձանագրվել, իսկ 50 տարին հսկա բան է»,- ասաց Գրողների միության նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան