Մեկ ա, ժողովուրդը դիմելու է վարչապետին. Սերգեյ Բագրատյանը՝ Աննա Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
Բոլորը

Մարզպետը սխալ որոշում է կայացրել, քաղաքացին հավատում է վարչապետին, դիմում է նրան, հիմա այս նախագծով առաջարկում եք, որ չդիմի՞: ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց հղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանին:

Վերջինս, պատասխանելով Բագրատյանի հարցին, նշեց, որ վարչական ակտերը վերադասությամբ բողոքարկում են, և այստեղ մեխանիզմը չի փոխվել, ընդամենը հստակեցվել է և որոշակիություն է մտցվել՝ վարչական կարգով և դատական կարգով:

«Ոչ ոք չի ասում, եթե վարչապետին դիմելու խնդիր ունեն, չպիտի դիմեն, բայց որ այդ բոլոր ակտերը չեն հասկացվում, գալիս են բողոքարկման վարչապետին և կառավարություն, ավելի ուշանում են լուծման մեխանիզմերը»,- ասաց Աննա Կարապետյանը:

Բագրատյանն էլ հետաքրքրվեց, թե Արդարադատության նախարարությունն ինչո՞ւ է բերել այս կարգավորումը, եթե բան չի փոխվում:

«Մեկ ա՝ ժողովուրդը դիմելու է վարչապետին, ժողովրդին պե՞տք է ասես՝ մի՛ դիմի»,- նշեց Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: