Հայաստանը երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության հայտարարության
Քաղաքականություն
13.11.2019 | 14:38ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարությունը.
Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեսպանատունը երեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ հորդորելով Հայաստանի քաղաքացիներին պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը» և հիշեցնելով, թե այդ կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն: