Մի՞թե Փաշինյանը գիտի, թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքների վրա. Արտակ Զաքարյան

Լուրեր

27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարագավորմանն ու այդ հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գտած բանաձևին»:

«Տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Այդ մասին բազմիցս ահազանգել են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:

Այս ամենը նախորդ բոլոր իշխանություններին բերել է այն համոզմանը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Սա եղել է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը մի քանի անգամ վերահաստատվել է նաև Հայաստան-սփյուռք համաժողովներում՝ որպես համայն հայության միասնական տեսակետ:

Փաշինյանը ֆրանսահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ իր հանդիպմանն ասել է, որ իբրև «ձևավորում է բոլորովին նոր ասելիք» Ղարաբաղի հարցում՝ կրկին չհստակեցնելով թե ի՞նչ ասելիք է դա: Դա դեռ բավական չէ, ըստ Փաշինյանի՝ պարզվում է, որ այդ դեռևս անհայտ «նոր ասելիքը» նաև շատ շուտով համայն հայության նույնական կարծիքն է լինելու: Տարօրինակ երևույթները են տեղի ունենում Հայոց Աշխարհում:

30 տարի հակամարտությունն ապրում է, 30 տարիների ընթացքում պատերազմներ ու մարտական գործողություններ ենք անցել, բանակցային բազմաթիվ հանդիպումներ ու քննարկվող տարբերակներ տեսել, ունեցել ենք տարբեր երկրներից եկող նախաձեռնություններ,մեծ դժվարությամբ ընդգծվել են կարգավորման սկզբունքներն ու նորմերը, բանակցությունները մի քանի անգամ ընդհատվել ու այնուհետև վերսկսվել են: Եվ այս ամենից հետո, մի՞թե Փաշինյանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապես գտել է խաղաղ կարգավորման այն բանաձև, որը «բոլորովին նոր ասելիք է», և պարզվում նաև, որ առանց որևէ մեկի գիտության հանդիսանալու է նաև համայն հայության միասնական տեսակետը:

Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքների վրա, ու լիարժեք երաշխավորի զերծ մնալ Արցախի անվտանգության սպառնալիք հանդիսանալուց:
Իմ պատկերացրած նոր ասելիքը սա է ու համայն հայության 100 տոկոսով նույնական տեսակետն էլ միայն սա կարող է լինել»,- գրել է նա: