Հայտնի միջադեպից հետո ու՞ր է անհետացել Գևորգ Պետրոսյանը. նրան վերջին անգամ տեսել են Ծառուկյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
Բոլորը

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չվերադարձավ նիստերի դահլիճ, «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ ասացին, թե Պետրոսյանը, իբր, գնացել է Գագիկ Ծառուկյանի հետ՝ հավելելով, որ Ծառուկյանը, գուցե, նրա հետ շատ լուրջ խոսակցություն ունի՝ կապված ԱԺ-ում նրա հայտարությունների հետ:

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գևորգ Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի հետ չի գնացել, այլ Դեմիրճյան փողոցում հանդիպում ուներ:

«Չգիտեմ՝ ինչու են մեր գործընկերներ նման ենթադրություն արել, թե Ծառուկյանը Պետրոսյանի հետ լուրջ խոսելիք ունի, գուցե նրանցից հարցնեք: Ըստ էության, նրանց ենթադրության դաշտից է այդ ամենը»,- նշեց Արման Աբովյանը:

Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, թե Գևորգ Պետրոսյանն իր նախագծերով արջի ծառայություն է մատուցում Գագիկ Ծառուկյանին, Արման Աբովյանը նկատեց՝ գոյություն ունեն տարբեր տեսակետներ, և յուրաքանչուր պատգամավոր կարող է իր տեսակետը հայտնել:

«Հիմա ես զերծ կմնամ մեկնաբանել, թե ով ում ինչ ծառայություններ է մատուցում: Կարող եմ ասել մի բան, որ ԲՀԿ-ն լիովին կիսում է պարոն Պետրոսյանի դիրքորոշումը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք բարձրացրել է նա: Պետք չէ փնտրել ենթատեքստեր այս կամ այն կողմից, գոյություն ունի հստակ ու պարզ դիրքորոշում, մենք մեր դիրքորոշումն արտահայտեցինք, մեր գործընկերները՝ իրենց: Լարված խոսակցություն էր: Այստեղ արտառոց բան չեմ տեսնում»,- շեշտեց պատգամավորը:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բնորոշմանը, որ Գևորգ Պետրոսյանի բերած նախագիծը քաղաքական նպատակ ունի և սպառնալիքին, թե ԲՀԿ-ին կհիշեցնի իր անցյալը, Արման Աբովյանն ասաց. «Եթե մենք սկսենք իրենց հիշեցնել, լավ բան չի լինի, էլի… Մենք բոլորս աշխատում ենք միասին, և յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը»:

Թե ինչ պետք է հիշեցնի Ալեն Սիմոնյանին, Արման Աբովյանը չմանրամասնեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան