Իսրայելը ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին. պաղեստինյան խմբավորումը կոշտ պատասխան է խոստացել

Լուրեր

04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Բոլորը

Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Աբու ալ-Աթայի՝ Գազայի հատվածում գտնվող տան ուղղությամբ: Խմբավորման առաջնորդը զոհվել է: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Իսրայելի Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ նշվում է, որ ալ-Աթան «հարյուրավոր ահաբեկչական հարձակումների մասնակից» է, որոնց թիրախում եղել են ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Այլ աղբյուրների համաձայն՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է նաև 42-ամյա ալ-Աթայի կինը՝ Ասման: Եվս հինգ մարդ, որոնց թվում՝ 4 երեխա, վիրավորվել է:

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումն իր հրամանատարի մահվան համար կոշտ արձագանքով է սպառնացել:

«Այս հանցագործությանն արձագանքը սահմաններ չի ունենալու, պատասխանը համարժեք կլինի թշնամու կողմից իրագործված հանցագործության մասշտաբին: Հայտարարում ենք լիարժեք մարտական պատրաստականության և մեր մարտիկների մոբիլիզացիայի մասին»,- հայտարարել են խմբավորման զինյալները:

Նշենք, որ Աբու ալ-Աթային ոչնչացնելուց հետո Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել: Տեղեկությունների համաձայն՝ Թել Ավիվի հարավային շրջաններում մի քանի անգամ օդային տագնապի ազդանշան է տրվել:

Գազայի հատվածից բացի՝ Իսրայելը հարվածներ է հասցրել նաև սիրիական Դամասկոսի ուղղությամբ: Այստեղ էլ թիրախում «Իսլամական ջիհադ»-ի մեկ այլ բարձրաստիճան զինյալ է եղել՝ Աքրամ ալ-Աջուրին: Իսրայելի իշխանությունները պաշտոնապես չեն հաղորդել հարևան պետության մայրաքաղաքի ուղղությամբ հարվածների մասին, սակայն այդ մասին հայտնել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Որոշ տվյալներով՝ արդեն Իսրայել է մեկնել եգիպտական հետախուզության պատվիրակությունը, որն ավանդաբար, Գազայի հատվածում իրադրության սրման ժամանակ, հանդես է գալիս որպես միջնորդ: