Իմ քայլականներ Հակոբ Սիմիդյանն ու Վարդան Աթաբեկյանն ԱԺ-ում հաշիվնե՞ր էին մաքրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
Բոլորը

ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց որոշ փոփոխությունների հետ, ինչն այդքան էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սրտով չէր:

Նա դիտողություններ արեց, որից հետո «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը։

Լրագրողների հարցին՝ ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ տվեցին։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, թե լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում, իսկ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ Վարդան Աթաբեկյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկել և լուրջ բան չկա։ Նա ասաց, որ դահլիճ լքելը Գևորգ Պետրոսյանի հետ չէր կապված։

Ի դեպ՝ լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան