Ժամանակն է՝ պոպուլիստական հայտարարություններին վերջ տալ. Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.11.2019 | 11:08ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, կոչ արեց պոպուլիստական հայտարարություններին վերջ տալ:
«Գուցե, նախորդ գումարման Ազգային ժողովներում այդ կերպ խոսելու իրավունքն ունեիք, բայց վստահեցնում եմ՝ այս Ազգային ժողովում որևէ կերպ այդ իրավունքը չունեք: Այս բառամթերքով, այս տոնայնությամբ, մուննաթն այս ամբիոնից հիմնական դրսևորման կերպ այդ իրավունքը չեք վաստակել: Եվ այդ իրավունքը որևէ կերպ չէիք կարող վաստակել, որովհետև, գոնե, այս ԱԺ-ն 70 տոկոս քվե է ստացել և բացարձակ որևէ կերպ կասկածի տակ չդրված ընտրություններում է ստացել»,- նշեց Գայանե Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: