Ներկայացվել են Հայաստանում դուալ կրթության փորձարկման արդյունքները

Լուրեր

05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստի քոլեջում այսօր ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման փորձարկման արդյունքները՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համագործակցության շրջանակում:

«Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի  կողմից:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ՄԿՈՒ ոլորտում «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում սերտորեն համագործակցում է ՀՀ կրթությանգիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ և հանդիսանում է ՄԿՈՒ բարեփոխումների գործում մեր կարևորագույն գործընկերը:

Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ այսօր արդեն ՄԿՈՒ 10 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 5 երկարաժամկետ և  3 կարճաժամկետ ծրագրերով: «Երկարաժամկետ ծրագրերի կտրվածքով  մասնագետների թիվը շուրջ երեք անգամ  ավելացել է, որը կարևոր ցուցանիշ է, հետևաբար ծրագիրը պետք է հնարավորինս ընդլայնել: Եթե ցանկանում ենք ֆորմալ կրթությունը ճիշտ իրականացնել, մասնավոր և պետական հատվածների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությունն ապահովել, ապա պետք է հնարավորինս խթանել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ոչ միայն ՄԿՈՒ ոլորտում, այլ նաև բարձրագույն կրթության համակարգում: Վստահ եմ, որ գերմանական կողմի մեր գործըկներներն ունեն համապատասխան փորձ, որպեզի այն տարածենք նաև վերոնշյալ ոլորտում»,-նշել է Ա. Անափիոսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ GIZ-ը շարունակելու է բարեփոխումները Հայաստանի ՄԿՈՒ համակարգում՝ «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնությանը ցուցաբերվող աջակցության շրջանակում, որը ներառում է նոր դուալ կարճաժամկետ ծրագրերի մշակում, ՄԿՈՒ համակարգի թվայնացում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակում:

«Գերմանական համագործակցությունը առանձնահատուկ կարևորում է պետական և մասնավոր հատվածի գործընկերների համատեղ ջանքերը՝ դուալ կրթության փորձակմամբ Հայաստանում հմտությունների զարգացման նպատակով: Մենք աջակցում ենք նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակմանը, ինչը կապահովի Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի հետագա ներդրմանն ու ամրապնդմանը»,-իր հերթին նշել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչ Յաղ դե Գեռերոն:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան, Ն.Գ. Միխայել Բանզհաֆը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանը:

Միջոցառման ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները հյուրերին ներկայացրել են իրենց հմտությունները՝ ՏՏ, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության և խոհարարության ոլորտներում՝ կիսվելով դուալ համակարգում իրենց ուսումնառության փորձով, որը համատեղում է տեսական ուսուցումը քոլեջում և գործնական հմտությունների ձեռքբերումը մասնավոր ընկերությունում:

Նշենք, որ դուալ կրթական ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ փորձարկվում է 4 քոլեջում. Երևանի պետական հումանիտար, Տավուշի, Շիրակի, Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջներում ներդրվել են 5 երկարաժամկետ դուալ ծրագրեր՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ՝ «Զբոսաշրջության մենեջեր», «Գինեգործ», «Ծրագրավորող», «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով:

Դուալ ծրագիրը նաև ներդրվել է ՀՀ քոլեջներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով: Ծրագրերը մշակվում են մասնավոր ընկերությունների առաջարկով և փորձարկվում նոր, օրինակ, «Արևային էներգիայի օգտագործման տեխնիկ» մասնագիտության գծով»,- ասված է հաղորդագրությունում: