«Փաշինյանը եկել, փորձում էր Արայիկ Հարությունյանի ապազգային վարքն իր վրա վերցնել». Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը չի կարող որպես վարչապետ իրեն նախարարության գործառույթը վերագրել։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը խորը թյուրիմացության մեջ է, և այս խորքային գործընթացի պատճառը չի ընկալել, ըմբռնել կամ, առնվազն, իրեն մակերեսորեն են զեկուցել։ Սա պայքար է ազգայինի և ապազգային մտածողության ու երևույթների շրջանակում»,- այս մասին այսօր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Արայիկ Հարությունյանը և նրա խորհրդատուները, նաև վարչապետը, ակնհայտորեն փորձում են ապակողմնորոշել երիտասարդության շրջանում առաջացած այս ընդվզումը»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ այս հարցի շուրջ շուտով նաև մարզերում ընդվզում կսկսի։

«Փաշինյանն այն օրը եկել, փորձում էր Արայիկ Հարությունյանի ապազգային վարքագիծն իր վրա վերցնել։ Եթե իրեն թվում է, թե ինքն այնքան ժողովրդավար է, որ կարող է այդպիսի հարցեր առաջ տանել, սխալվում է։ Մեր ժողովուրդն այսպիսի հարցերում զգայուն է և, երբ տեսավ, որ ազգայինից հետ է կանգնում, չի հանդուրժի անգամ հերոսին։ Ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը հերթական սթրեսն ապրի: Չի կարելի կեղծ օրակարգ բերել երկիր»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ Նելլի Մելքոնյան