Հրդեհ Բաղրամյան պողոտայում. բնակարանից դուրս են բերել 77-ամյա քաղաքացու դին, իսկ 42-ամյա որդուն հոսպիտալացրել են

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 06:59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին:

Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ պատշգամբը (2 քմ), իսկ 50-րդ բնակարանում (3-րդ հարկ)՝ պատուհանի 3 փայտե շրջանակները և վարագույրը:

Թիվ 47 բնակարանի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ռ. Հ.-ի (ծնվ. 1940թ.) դին, որը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուրս է բերվել բնակարանից:

1975 թ. ծնված Ա. Հ.-ը ծխահարվել է, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: