Կորեական թերակղզում միջուկային խնդիրը կարող է լուծվել միայն բանակցություններով. Լավրով

Լուրեր

04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
Բոլորը

Կորեական թերակղզում միջուկային խնդիրը լուծել հնարավոր է միայն շահագրգիռ բոլոր երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ երկխոսության միջոցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում նոյեմբերի 7-ից 9-ն անցկացվող Միջուկային զենքերը չտարածելու 2019 թվականի վեհաժողովում. հաղորդում է VOA-ն:

Ավելի վաղ, հոկտեմբերի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինն էր գովասանքի խոսքեր ասել Դոնալդ Թրամփի հասցեին` թերակղզում միջուկային լարվածությունը մեղմելու նպատակով Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու պատմական քայլի առնչությամբ:

Հիշեցնենք, որ Թրամփը Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ առաջին գագաթաժողովն անցկացրեց անցյալ տարի, երկրորդը` այս տարվա փետրվար ամսին: Սակայն Փհենյանի միջուկային ծրագրերը կասեցնելու նպատակ ունեցող բանակցությունները կարճ ժամանակ անց մտան փակուղի:

Միջուկային զենքերը չտարածելու մոսկովյան վեհաժողովին են մասնակցում 40 երկրներից 250 փորձագետներ, մեծ թվով միջազգային կազմակերպութունների, այդ թվում Ատոմային միջազգային գործակալության, ՄԱԿ-ի զինաթափման հարցերով կազմակերպության անդամներ: