ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրման համոզմունքն ու կասկածները. ՌԴ–ն կձախողի՞ այն. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ըստ կողմերի հայտարարությունների՝ նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում իրականություն պետք է դառնա: Զուգահեռ կան լուրեր, որ Ռուսաստանը փորձում է ձախողել ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրումը: Այս լուրը շրջանառվում է ու կապվում հատկապես Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան առաջիկա այցի հետ:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը չբացառեց, որ ՌԴ–ն կարող է նման ցանկություն ունենալ:

«Ամեն վայրկյան Ռուսաստանը կարող է որոշում ընդունել, որից հետո մեզ մոտ մեկ գիշերվա ընթացքում կարող է ամեն ինչ փոխվել: Մինչև հիմա հնչած հայտարարությունները հաշվի առնելով՝ կարծես նման խնդիր չունեն: Բայց զուգահեռ այնպիսի զարգացումներ են կատարվում ՌԴ–ի քաղաքականության մեջ, ըստ որի՝ վերջնական ու հստակ համոզմունք հայտնել, թե համաձայնագիրը կստորագրվի, դժվար է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Մ. Սարգսյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն էլ շեշտեց, որ որևէ նշան չի նկատել, ինչը թույլ կտար ենթադրել, թե ՌԴ–ն նման ջանքեր է գործադրում:

«Ավելին՝ գրեթե համոզված եմ, որ ՌԴ–ն գիտակցում է նման պայմանագրի հնարավոր դրական ազդեցությունը նաև ԵՄ–ՌԴ հարաբերությունների վրա: Այսինքն՝ պաշտոնական Մոսկվան Հայաստանը կարող է որպես կապող օղակ դիտարկել՝ ԵՄ–ի հետ քաղաքական երկխոսության ևս մեկ հարթակ ունենալու համատեքստում»,–ասաց քաղաքագետը:

Մանվել Սարգսյանը հակառակն է պնդում:

«Մենք արդեն սովոր ենք անակնկալների, որևէ զարմանալի բան չկա: ՌԴ–ն բավականին բարդ իրավիճակներում է, դրա համար ամեն րոպե կարող են որևէ բան փոխել: Նոր քաղաքականություն են մշակում, հարաբերություններ են ստեղծում: Սովորաբար ռեգիոնալ գերտերությունների ցանկացած նման հարաբերություններում տարբեր պահանջներ են ձևավորում: Օրինակ՝ թե՛ ՌԴ–ի, թե՛ Թուրքիայի կողմից կարող են պահանջներ ի հայտ գալ: Ադրբեջանը ևս բարդություններ ունի, ուլտիմատումներ է դնում ԵՄ–ի և այլ երկրների առաջ: Իսկ Ռուսաստանն էլ պատրաստ է մի բան պոկել Հայաստանից ու թանկ գնով տալ»,–նշեց նա:

Դիտարկմանը, թե մեկ գիշերվա մեջ ամեն ինչ փոխելու փորձն ունենք և այս անգամ ևս կարող է բացառություն չլինել, Հրանտ Մելիք–Շահնազարյանը նշեց, որ համաձայն չէ այդ գնահատականի հետ:

«Դրա մասին շատ երկար խոսվեց: Նույնիսկ ամենաբարձր ղեկավարության մակարդակով մանրամասն ներկայացվել է, թե ինչպես է եղել ԵՏՄ գոտուն մեր միացման որոշումը: Ներկայացվել է նաև, թե ինչո՞ւ է ԵՄ–ն այն ժամանակ հրաժարվել ՀՀ–ի հետ պայմանագիր ստորագրել: Ընդ որում՝ հատկանշական է, որ ԵՄ–ի պաշտոնյաները այդ ամենին հետևած ժամանակահատվածում բազմիցս հայտարարել են, թե ժամանակին սխալ որոշում են կայացրել, որ հրաժարվել են Հայաստանի հետ ասոցացման պայմանագրից: Պաշտոնական Երևանի կողմից առաջարկվում էր «և՛ և՛» բանաձևը, որը ԵՄ–ի կողմից մերժվեց: Սխալը, սակայն, ընդունվեց, և բանակցությունները փաստացի վերսկսվեցին: Հիմա արդեն ստորագրման ժամանակաշրջանն է մատնանշվում: Ես քաղաքական խնդիրներ չեմ տեսնում թե՛ ՌԴ–ի, թե՛ ԵՄ–ի, և թե՛ ՀՀ–ի կողմից: Տեխնիկական հարցեր կան, որոնք դեռ շարունակվում են քննարկվել, բայց դրանք լուծվող խնդիրներ են: Հուսով եմ, որ բոլոր դեպքերում, մենք նոյեմբերին կունենանք այդ պայմանագիրը»,– ասաց Հ. Մելիք–Շահնազարյնաը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: