ԱՄՆ դեսպանը լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. ԱԺ նախագահն ընդունել է Լին Թրեյսիին

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

«Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձեւի ընդունմանը: «Կարծում եմ, որ սա չափազանց կարեւոր քայլ էր գուցե ոչ միայն կամ ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ-ի եւ ողջ մարդկության համար, որովհետեւ բոլորս գիտենք, որ նման հանցագործությունների ճանաչման եւ դատապարտման միջոցով է միայն հնարավոր կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործընթացն իր ամբողջական ավարտին կհասնի, եւ մենք կարող ենք փակել այս էջը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա ողջունել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40 տոկոսով ավելացումը եւ նշել, որ այն ոլորտները, որոնց համար նախանշված է այս աջակցությունը, չափազանց կարեւոր են Հայաստանի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, էներգետիկ բարեփոխումներ եւ այլն: ԱԺ նախագահը եւս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանում տեղի ունեցած եւ տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները նոր հիմք են, որպեսզի ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները մի նոր մակարդակի հասցվեն եւ է՛լ ավելի զարգանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման համար եւ առաջարկել է քննարկել դրա օգտագործման դետալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այն ուղղությունները, որոնց շուրջ կողմերը կհամագործակցեն: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական եւ ոստիկանական բարեփոխումներին, օրենսդրական բարեփոխումների ընթացքում համագործակցությանը, ինչպես նաեւ ԱՄՆ աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին, մասնավորապես զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ՏՏ, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում:

Դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից եւ վերահաստատել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ՀՀ իշխանություններին ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: