Արծվանիկի պոչամբար. թունավոր նյութերի ամենամեծ պաշարը Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է շուրջ 6 տարուց կոնսերվացնել Արծվանիկի պոչամբարը, և այն հանձնել այլ ծրագրերի իրականացման համար։

Factor.am-ի հետ զրույցում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը կարծում է, որ պոչամբարի տարածքում հնարավոր կլինի արևային կայան տեղադրել՝ 50 մեգավատտ հզորությամբ։

Պոչամբարին մոտ գտնվող Արծվանիկ գյուղը, որի անունով է կնքվել պոչամբարի անունը, գրեթե զրկված է գյուղատնտեսություն վարելու հնարավորությունից։ Եթե նախկինում գյուղը հայտնի էր ընկույզի, լոբու մշակմամբ, այսօր արդեն պոչամբարը նրանց զրկել է բերք ու բարիք արարելու իրավունքից։ Օդը կեղտոտ է։ Պոչամբարը խիստ ազդում է և՛ բուսականության, և՛ մարդկանց վրա։

Factor.am-ը հետաքրքրվեց պարոն Պոլոսկովից՝ կոմբինատը փորձո՞ւմ է մեղմել ազդեցությունները կամ հետևանքները վերացնել. «Փորձում ենք համայնքների հետ միասին բարձրացող հարցադրումներին անվերապահորեն արձագանքել»։

Պոչամբարին հարակից գյուղերի ամեն բնակչի 40 հազար դրամ է տրվում կոմբինատի կողմից։ Բնապահպաններն ասում են, որ այդպիսով լռեցնում են բնակիչներին։

Հետաքրքիր է, որ այդ գումարը ձևակերպել են իբրև նվեր, և ոչ փոխհատուցում՝ հասցված վնասին։ Ինչո՞ւ հետաքրքրվեցինք ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենից: «Սա փոխհատուցում չէ։ Մենք դա դիտարկում ենք որպես սոցիալական պատասխանատվության հարց։ Լռեցնելու մենք ո՛չ մեխանիզմ ունենք, ո՛չ էլ ձգտում։ Մենք մեր համագործակցությունը, ակտիվությունը մեծացնելու ցանկություն ունեինք, բայց մեզ ասացին, որ բնակիչներն ընտրել են այդ տարբերակը։ Սոցիալական այն բեռը, որ տանում է կոմբինատը, մի քանի պատիկն է՝ համեմատած մեր շրջանառության հետ։ Եթե հարցնում եք՝ ի՞նչ ենք մենք անում հասարակության համար, իմ պատասխանը սա է»,- պատասխանեց պարոն Պոլոսկովը։

Ըստ բնապահպանների՝ հանքարդյունաբերության թափոնները քիմիական տարրերի շատ մեծ խտություն ունենալու դեպքում նվազեցնում են հողի բերրիությունը և փոխում հողի կառուցվածքը: Արծվանիկի պոչամբար լցվող թափոններում բավական մեծ է այնպիսի տարրերի խտությունը, ինչպիսիք են մոլիբդենը, պղինձը, ցինկը, մկնդեղը, մագնեզիումը, ծծումբը, պալադիումը և այլն:

Պոլոսկովն ասաց, որ պոչամբարի տարածքի հողը տեղափոխվում է այլ տեղ և հետո նորից տեղադրվում տարածքում. «Մինիմզացիայի այլ տարբերակներ չկան։ Փորձելու ենք ջրային ավազանների վրա պարզվեցվածքը դուրս թողնելիս ազդեցությունը նվազեցնել։ Սկսելու ենք մաքրման կայաններ տեղադրելու լսումներ»։

Վերջերս աղմուկ բարձրացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» Ողջի գետ պոչանքի արտահոսքի պատմությունը։ Բնապահպանները ահազանգեցին աղետի մասին։ Կոմբինատի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանցից Սամվել Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ վթարը առաջացել է, քանի որ խողովակների առջև դրված է եղել արհեստական պատնեշ՝ պարկերի տեսքով ավազանման զանգված։ Անցկացնում են ներքին քննություն. «ՉԻ բացառվում նաև մարդկային գործոնը։ Այդտեղ երբևէ պարկեր չեն եղել»։

Պարոն Ալեքսանյանին հիշեցրինք կառավարության նիստում ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի պնդումը, թե կոմբինատը փորձել է թաքցնել վթարը. «Մենք ոչ մի բան չենք թաքցրել։ Դեպքը եղել է առավոտյան ժամը 5-ին և այն ժամանակ, երբ ստացել եմ զանգ տեսչական մարմնից գետի պղտորման մասին, 10 րոպեից եղել եմ տեղում, որտեղ էին ոստիկանությունը, ԱԻՆ-ը»։ Վնասները հաշվարկելու համար նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը անցկացնում է քննություն։

Մանրամասն՝ տեսանյութում: