«Փաշինյանի մակարդակով ասված է՝ կաշառք չենք վերցնում, բայց մարդիկ կան, որոնք գայթակղություն ունեն». Գուրգեն Արսենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
Բոլորը

«Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ  նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում տարվող տնտեսական, օրինակ՝ հարկային քաղաքականությունը, ասաց՝ ամեն դեպքում տնտեսական գործունեություն իրականացնելու պայմանները Հայաստանում բարելավվել են։

Գուրգեն Արսենյանը խոշոր բիզնեսի հիմնադիր էր Հայաստանում, որը 2016 թվականին վաճառեց։

«Նախկին իշխանության ժամանակ տնտեսական գործունեություն իրականացնելը երկրորդական էր, առաջնայինը հարկային, մաքսային վարչարարությունն էր։ Այնքան կարևոր չէր՝ դու ինչ էիր անում, կարևոր էր, թե դու ոնց էիր վճարում»,- ասաց նախկին գործարարը՝ հավելելով. «Սա էր ամենակարևորը, որովհետև այդ վճարելու հետ միասին, պետական բյուջեից բացի, իրենք հնարավորություն էին ունենում մասնակցելու քո տնտեսական արդյունքների վերաբաշխմանը։ Հիմա դա չկա։ Դա քի՞չ է, իմ կարծիքով՝ շատ-շատ է»:

Նրա համոզմամբ՝ համակարգված կոռուպցիա Հայաստանում չկա, ՀՀ օրինական իշխանությունը չունի նպատակ իր իրավասությունները վերածելու սեփականության, բայց «ներքին օղակներում լիքը բան կա»։

Նշված բարեփոխումները, սակայն, նախկին խոշոր գործարարին դեռ չեն համոզել նոր բիզնես սկսել Հայաստանում, սակայն բիզնես ծրագրեր ունի։ Հարցին՝ բարեփոխումների դեպքում ինչո՞ւ են նվազում ներդրումները Հայաստանում, նախկին գործարարը պատասխանեց. «Ներդրումները նվազում են պարզ պատճառով՝ Հայաստանը չի համարվում կայուն երկիր, պատերազմական երկիր է»։

Նրա խոսքով՝ ներդրումների նվազման պատճառներից մեկն այն է, որ նախկին իշխանության ժամանակ ներդրումների անվան տակ Հայաստան էին վերադառնում այստեղից ապօրինի հանված ռեսուրսները: «Կաշառքը, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված եկամուտը պե՞տք է մի ձևով վերադառնար, օրինականացվեր։ Ներդրումը ճանապարհներից մեկն էր»,- նշեց նա։

Պետական վերահսկողական ծառայությունն այսօր հայտարարել է, որ ուսումնասիրելու է 2018 թվականի մայիսից ի վեր նախաձեռնված ներդրումային գործընթացները և խնդրել է գործարարներին տեղեկություն տրամադրել խոչընդոտների մասին:

«Ես, օրինակ, ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ եղավ այն ներդրումային ծրագիրը, որի մասին մենք լսեցինք անցյալ տարի ամռանը՝ Հայաստանում կաուստիկ սոդայի և տեխնիկական աղի գործարանի կառուցման վերաբերյալ»,- ՊՎԾ-ին հարց ուղղեց Արսենյանը՝ հավելելով. «Ծրագիրը ներկայացրեց փոխվարչապետ Ավինյանը և 370-420 մլն դոլարի ներդրման մասին էր խոսքը։ Լուրերով տեսանք այդ պրեզենտացիան։ Ի՞նչ եղավ այդ ծրագիրը, ո՞վ խոչընդոտեց, որ չեղավ այդ ծրագիրը։ Մոսկվայից եկած ընկերությունը պատրաստվում էր 400 մլն դոլարի ներդրում անել, որի օրական շրջանառությունը Մոսկվայում 10 հազար դրամ էր։ Այսինքն՝ դա բլեֆ էր։ Փոխվարչապետին ներքաշեցին բլեֆի մեջ, ինքը հայտարարեց։ Ես հիմա հարց եմ տալիս՝ ի՞նչ եղավ։ Հրանուշ Հակոբյանի տիեզերագնացի պատմությո՞ւնն էր, թե՞ ինչ էր»:

Արսենյանի խոսքով՝ հիմնական խնդիրը պետական մարմինների կողմից որոշումներ ընդունելու անկարողությունն է:

«Երբեմն դա հետաձգված կոռուպցիայի նպատակ ունի։ Երբեմն պետական պաշտոնյան, երբ տեսնում է որոշման հետևում ռեսուրս կա, հետաձգում է որոշման ընդունումը։ Փաշինյանի մակարդակով ասված է, որ մենք կաշառք չենք վերցնում, բայց մարդիկ կան, որոնք գայթակղություն ունեն»,- նշեց նախկին գործարարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան