Թուրքիայով ացնող առաջին չինական բեռնատար գնացքը շարժվել է Անկարայի երկաթուղային կայարանից

Լուրեր

14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
Բոլորը

Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ուղևորվող առաջին չինական բեռնատար գնացքը մեկնել է Անկարայից։ Ներկայումս Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքափոխադրում է կատարվում նաև Ռուսաստանի տարածքով։ Եվ այս առումով Թուրքիայով անցնող երկաթգիծը այլընտրանքային տարբերակ է Չինաստանի համար. գրում է ermenihaber-ը:

Չինաստանի Շիան քաղաքից մեկնած գնացքը մինչև Թուրքիա հասնելը անցել է Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Նոյեմբերի 4-ին Կարսով Թուրքիայի տարածք մտած «Չինական երկաթուղային էքսպրեսը»  նոյեմբերի 6-ին հասել է Անկարա։ Էլեկտրոնային սարքեր տեղափոխող գնացքին Անկարայում մեծ շուքով են դիմավորել, միջոցառմանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները։

Թուրքիայի տարածքով անցնող «Չինական էքսպրեսը» ընդհանուր 11․483կմ երկարություն ունեցող երթուղին հաղթահարելու է 12 օրում։ Ենթադրվում է, որ երկաթուղին կսպասարկի շուրջ 60 երկրների ավելի քան 5 մլրդ բնակչությանը։