Սենատոր Բոբ Մենենդեսը Թրամփին առաջարկել է չեղարկել Էրդողանին ուղարկված հրավերը

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն առաջարկել է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը. փոխանցում է ermenihaber-ը:

Էրդողանը պետք է ԱՄՆ այցելի նոյեմբերի 13-ին՝  Թրամփի հրավերով, սակայն նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այցի նպատակահարմարությունը դեռ քննարկվում է և այն կարող է չեղարկվել։ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումով պայմանավորված այս և նմանատիպ զարգացումների ֆոնին Մենենդեսն առաջարկել է Թրամփին՝ չեղարկել հրավերը։

«Թրամփի և Էրդողանի՝ օվալաձև սրահում արված լուսանկարը ոչ միայն կխանգարի քրդերին խաղաղ և անվտանգ ապրել, այլև ապագայի հնարավոր պատերազմների ժամանակ կնվազեցնի դաշնակիցների վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ։ Նախագահ Թրամփ, ես պնդում եմ, որ չեղարկեք այս հրավերը։ Մի վնասեք սեփական համբավը։ Ժամանակն է՝ ցույց տալու Էրդողանին, որ նա պետք է ենթարկվի ՆԱՏՕ-ի արժեքներին և հարգանք ցուցաբերի միջազգային օրենքների նկատմամբ», – հայտարարել է Մենենդեսը։