Հայաստանը կրկին դառնում է դասական երաժշտության միջազգային կենտրոն. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների

Լուրեր

03.02.2026 | 12:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
03.02.2026 | 12:11
Ուֆայում աշակերտը կրակ է բացել դպրոցներից մեկում
03.02.2026 | 12:01
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.02.2026 | 12:00
Ալեն Սիմոնյանը՝ TRIPP-ին ՌԴ-ի մասնակցության մասին // Մոսկվան կրկին ՀՀ-ԵՄ մերձեցումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 11:52
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի կուրսը չի փոխվի՝ «հակառուսական դաշինքների չափանիշներին համապատասխան»
03.02.2026 | 11:46
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը
03.02.2026 | 11:34
Իրանի նախագահը հանձնարարել է «արդար և հավասար» բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
03.02.2026 | 11:23
UWW-ն վերանայել է ըմբիշների՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու գործընթացը
03.02.2026 | 11:12
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
03.02.2026 | 11:03
Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայում փոխել է ակումբը
03.02.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը
03.02.2026 | 10:55
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
03.02.2026 | 10:52
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան չվերթներ են չեղարկվել
03.02.2026 | 10:40
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Բրաունշվեյգի «Այնտրախտ»
03.02.2026 | 10:36
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:

«Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ Հայաստանը կրկին դառնում է դասական երաժշտության միջազգային կենտրոն: Ողջունելի է, որ աշխարհի տարբեր երկրներից տաղանդավոր երաժիշտներն ավելի շատ են այցելում մեր երկիր»: Հյուրերը պատմել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների վերապատրաստման և այլ ծրագրերի մասին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է արվեստի ու երաժշտության ոլորտում փոխգործակցությունը և համատեղ տարբեր նախագծերի, նոր փառատոնների կազմակերպումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրականացմանը: Նշելով, որ նախագահական նստավայրում նույնպես մշակութային տարբեր միջոցառումներ են անցկացվում, Հանրապետության նախագահն առաջարկել է այդ շրջանակում կազմակերպել դասական երաժշտությանը նվիրված համերգ»,- ասված է հաղորդագրությունում: