Եթե Նիկոլը չցանկանա, Վազգեն Մանուկյանը հրաժարական չի տա․ Արշակ Սադոյան

Լուրեր

04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
Բոլորը

Եթե Նիկոլը չցանկանա, Վազգեն Մանուկյանը հրաժարական չի տա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

«Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն ինքը հենց էնպես հրաժարական չի տա, եթե Նիկոլը չասի: Եթե կառավարությունը չի ուզում աշխատել Հանրային խորհրդի հետ, իմաստ չունի»,- ասաց նա։

Հարցին՝ պետք է մնա՞, թե՞ հեռանա Հանրային խորհրդի նախագահը, պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչպիսի փոխհարաբերություններում կլինեն Վազգեն Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Ապա, խոսելով դատական համակարգից, Արշակ Սադոյանը նշեց, որ անձամբ պահանջելու է, բողոքելու է, որ դատական համակարգն արմատապես վերակառուցվի։

Սադոյանը գտնում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հանուն անձնական շահի, իր գրածին դեմ գնաց։

«Երբ որ նրան առաջարկեցին, որ Գագիկ Հարությունյանը, թեպետ, 2 ամիս ունի, իրեն կընտրեն Սահմանադրական դատարանի անդամ, հետո նախագահ, և նա մինչև 70 տարեկան կմնա՝ անկախ իր գրած 6 տարվա օրենքից, նա գցեց-բռնեց ու գնաց իր խղճին դեմ։ Հանուն անձնական շահի՝ իր գրածին դեմ գնաց։ Դա անթույլատրելի է, այնտեղ իսկապես «կրիզիս» է»,- ասաց Սադոյանը։

Հանրային խորհրդի անդամն առաջարկում է աշխարհով մեկ ձևավորել ազգ-կազմակերպություն, պետության նման մի կառույց, որի համար հիմա բոլոր նախադրյալները կան։

«Եվ այս խնդիրն է, որ ցավալիորեն չենք կարող պարզել, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը։ Միակ բանը, որ խոսվում է, հայրենադարձությունն է, սակայն հայրենադարձություն կազմակերպելու զանգվածային հնարավորություն իշխանությունը չունի և չի էլ կարող մոտ ապագայում ունենալ»,- նկատեց Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահը։

Սադոյանն անդրադարձավ այն հարցերին, թե ի՞նչ է արել Հանրային խորհուրդը, այն մի մարմին է, որ իզուր տեղը ծախս է։

«Հանրային խորհրդի 45 անդամները՝ ներառյալ ես ու խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, պետությունից ոչ մի կոպեկ գումար չենք ստանում։ Մենք հասարակական կարգով հանուն հայրենիքի ենք աշխատում։ Իսկ ի՞նչ ենք արել։ Հանրային խորհուրդն ընդամենը խորհրդատվական մարմին է, որը նախկինում խորհուրդներ էր տալիս նախագահին, հիմա էլ Կառավարությանը, վարչապետին, և որի խորհուրդները չեն լսում և՛ այն ժամանակվա, և՛ այսօրվա իշխանավորները։ Հետո ասում են՝ մենք ի՞նչ ենք արել։ Մենք խորհուրդներ ենք տվել, որոնք դուք չեք կատարել»,- եզրափակեց Սադոյանը։

Ա. Ա.