Տաջիկստանում սահմանապահների վրա հարձակվողներն ԻՊ-ի զինյալներ են եղել

Լուրեր

03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
Բոլորը

Տաջիկստանում սահմանապահների վրա հարձակված անձինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են եղել, որոնք ներթափանցել են Աֆղանստանի կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Հարձակվողները սահմանն անցել են Աֆղանստանի կողմից՝ հատուկ հանձնարարությամբ: Բոլորն էլ ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներ են»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանին սահմանապահ ուղեկալի վրա հարձակման հետևանքով մեկ զինծառայող և Տաջիկստանի ոստիկանության մեկ աշխատակից է զոհվել, տաջիկ ուժայիններն էլ զինված խմբի 15 անդամի են ոչնչացրել:

«Նոյեմբերի 6-ի գիշերը 20 դիմակավորված անհայտ անձինք հրազենի կիրառմամբ հարփակվել են «Սուլթանաբադ» սահմանապահ ջոկատի զորամասի «Իշկոբոդ» ուղեկալի վրա: Հարձակման ընթացքում նրանք 5 միավոր հրազեն են գրավել: Ուժային կառույցների գործողության արդյունքում զինված հանցավոր խմբի 15 անդամներ չեզոքացվել են, 5-ը՝ ձերբակալվել»,- նշել են Տաջիկստանի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունում: