Պետք է այնպես անել, որ մասնավոր սեկտորը մասնակցի գիտության ֆինանսավորմանը․ Ռադիկ Մարտիրոսյան

Լուրեր

04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
Բոլորը

Գիտության ֆինանսավորումը վիշտ է, որի մասին երկար տարիներ խոսում ենք, բայց, ցավոք սրտի, այն մնում է նույնը։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ Սովետական միության փլուզումից հետո որոշվել էր գիտությանը հատկացնել մինիմալ գումար, որով հնարավոր կլիներ պահպանել եղած կառույցները։

«Որոշվեց իրականացնել թեմատիկ ֆինանսավորում, սակայն ֆինանսավորման այս ձևն ուներ բացասական բազմաթիվ կողմեր։ Հետո թեմատիկ ֆինանսավորումից անցանք այն ձևին, որը մինչև հիմա պահպանվում է, դա բազային ֆինանսավորում, նպատակային ֆինանսավորում և թեմատիկ ֆինանսավորումն է։ Պետք է ասել, որ դրական միտում էր, որովհետև հնարավորություն էր տալիս լուրջ ծրագրերը ֆինանսավորել, երկրորդն՝ ունենալ նպատակային ծրագրեր»,- նկատեց Մարտիրոսյանը։

ԳԱԱ նախագահի խոսքով՝ 30 տարի պետության կողմից գիտության ֆինանսավորման ծավալները չեն փոխվել։ Ինչը, նրա կարծիքով, խոսում է այն մասին, որ երբևիցե հատուկ գիտության նկատմամբ պետությունը ոչ մի հոգս չի տարել։

«Նպատակային, կարևոր գիտության այն նշանակությունը, որ գիտությունն ունի անվտանգության, երկրի տնտեսության, ազգի զարգացման կարևորագույն խնդիրների համատեքստում, հատուկ ուշադրություն երբևիցե չի եղել։ Դժվար կլինի գտնել զարգացած մի երկիր, որ այսքան քիչ գումար է հատկացնում գիտությանը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։

Վերջինս նկատեց, որ պետք է այնպես անել, որ մասնավոր սեկտորը մասնակցի գիտության ֆինանսավորմանը ։

«Այս խնդրին է, որի մասին երկար տարիներ խոսում ենք։ Վերջին տարիների ընթացքում մենք բյուջեում չունենք հատուկ գումարներ մեր կառույցների, անշարժ գույքի՝ հիմնականում շենքերի, կառույցների, լաբորատորիաների պահպանման և շահագործման համար։ Բյուջեի 75 տոկոսն աշխատավարձն է, մնացած 25 տոկոսն՝ այլ ծախսեր»,- ներկայացրեց Մարտիրոսյանը։

Անդրադառնալով աշխատավարձերի թեմային՝ Մարտիրոսյանը նշեց, որ անհարմար է աշխատավարձի մասին խոսել՝ համարյա մինիմալ աշխատավարձ է։

«2020 թվականի բյուջեի նախագծի համար ԳԱԱ-ն ներկայացրել է 12-13 ծրագիր, որոնց ֆինանսավորումը, մոտավորապես, 360 մլն դրամ էր, սակայն Պետական կոմիտեն 1 ծրագիր է կարողացել մտցնել բյուջեի մեջ»,- ասաց Մարտիրոսյանը։

Ա․Ա․