Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմից բազմաթիվ թերություններ են եղել․ Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանը պատրաստ է գնալ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և պատասխանել հարցերին, որևէ խնդիր չի տեսնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է գնալ հանձնաժողով և այնտեղ պատասխանել բոլոր հարցերին:

«Դեռևս ինձ հանձնաժողով չեն կանչել: Ես չէի ցանկանա հիմա գնահատականներ տալ հանձնաժողովի աշխատանքին՝ ասելով սպասելի կամ անսպասելի բացահայտումներ կլինեն կամ չեմ լինի: Բայց Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է՝ ինչ է կատարվել, ինչպես է կատարվել: Ընդանրապես շատ կցանկանայի, որ մի նման հանձնաժողով էլ այն կողմում՝ Ադրբեջանում ստեղծվեր»,-նշեց Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ այն ասեկոսեները և բանսարկությունները, որոնք կան և հարցերը, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ՝ կապված ապրիլյան պատերազմի հետ՝ կփարատվեն, երբ հանձնաժողովն ամփոփի աշխատանքները:

«Չեմ կարող ասել, թե հանձնաժողովն ինչեր վեր կհանի, բայց այն, ինչ կատարվում է, ակնկալում եմ դրական արդյունք, որը կպատասխանի բոլոր հարցերին: Ինձ համար պարզ է, որ հակառակորդի կողմից ապրիլին եղել է դավադիր գործողություն: Իսկ հայկական կողմից եղել են թերացումներ, որոնք վերլուծվել են, և մենք դրա վերաբերյալ քաջատեղյակ ենք»,- ասաց նախարարը և չմանրամասնեց, թե հայկական կողմն ինչ թերացումներ է ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան