Շինշիլաբուծությունը լայն տարածում է գտնում Հայաստանում. վերամշակված մորթիները կարտահանվեն միջազգային շուկա

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում կայացել է Հայաստանում շինշիլաբուծության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամի և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացը վարել է ՌԴ Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը։

«Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, շինշիլաբուծությամբ զբաղվող սկսնակ և արդեն իսկ կայացած ֆերմերներ, այլ հյուրեր:

Սեմինարի ընթացքում համառոտ ներկայացվել են շինշիլաների բուծման և խնամքի առանձնահատկությունները, հիմնական հիվանդությունների կանխարգելման և բուժման եղանակները, շինշիլաբուծության հիմնախնդիրները, Հայաստանում ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները:

Դասընթացի կազմակերպիչները նշել են, որ շինշիլաբուծությունը Հայաստանում արդեն իսկ իր ուրույն տեղն է գրավել գյուղատնտեսության ոլորտում: Ոլորտի կայուն զարգացման պարագայում այն կարող է դառնալ Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը:

Ռուսաստանից ժամանած փորձագետ Վիտալի Մազուրովն ընդգծել է, որ շինշիլաբուծության վերաբերյալ համացանցում առկա են շատ հակասական տեղեկություններ, և նման դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է այդ ոլորտի վերաբերյալ շահագրգիռ անձանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը համառոտ անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը և տեղեկացրել, որ շինշիլաբուծության ոլորտում ներգրավված տնտեսվարողներն արդյունավետ գործունեություն ծավալելու և իրենց տնտեսություններն ընդլայնելու համար կարող են օգտվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական օժանդակության ծրագրերից:

Միջոցառման կազմակերպիչները նաև նշել են, որ Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցությունը և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերությունը համատեղ ուժերով քայլեր են ձեռնարկում մորթու վերամշակման ոլորտը զարգացնելու ուղղությամբ, և այդ իսկ նպատակով Արագածոտնի մարզում հաջողությամբ ներդրվել է շինշիլայի և այլ կենդանիների մորթիների վերամշակման տարածաշրջանում եզակի արտադրական հոսքագիծ:

«Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության ներկայացուցչները գոհունակությամբ նշել են, որ կազմակերպության արտադրած մորթիները սերտիֆիկացված են, համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անվտանգության ու որակի չափանիշներին և մինչև տարեվերջ նախատեսվում է մորթիների առաջին խմբաքանակն արտահանել միջազգային շուկա»,- ասված է հաղորդագրությունում: