IDeA հիմնադրամը նոր գլխավոր տնօրեն ունի

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։ 

Րաֆֆի Պաղճեանն ավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ Մինչ Shell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

«Վերջին մի քանի տարիները IDeA հիմնադրամի համար եղել են կայացման տարիներ։ Մենք հուսով ենք, որ Րաֆֆի Պաղճեանի փորձն ու գիտելիքները թույլ կտան, որպեսզի հիմնադրամը Հայաստանում սոցիալական ձեռներեցության մշակույթի զարգացման նոր փուլ մտնի», – ասել են IDeA  հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:

«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝  Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը», – ասել է Րաֆֆի Պաղճեանը:

Էդգար Մանուկյանը, ով IDeA  հիմնադրամը ղեկավարում էր 2015թ. հուլիսից, որոշել է զբաղվել սեփական նախաձեռնությունների իրականացմամբ։