Տիգրան Ավինյանը մեկնում է Շանհայ, այնտեղից՝ Պեկին
Տնտեսություն
02.11.2019 | 20:58ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 3-5-ը Շանհայում մասնակցելու է Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին, իսկ նոյեմբերի 5-7-ը՝ Պեկինում հանդիպելու է գործարար համայնքի հետ:
Պատվիրակության կազմում են նաև ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը: Նարեկ Կիրակոսյան