Երևանում բացված նոր կարի ֆաբրիկայի արտադրանքը բացառապես Եվրոպա կարտահանվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
Բոլորը

Երևանում բացվել է իտալական «Սարտիս» և հայկական «Ալեքս տեքստիլ» ընկերությունների համատեղ հիմնադրած «Սարտեքս» կարի ֆաբրիկան, որն իտալական «Սարտիս» ընկերության գործընկերն է Հայաստանում։ Այն զբաղեցնում 15 հազ․ քմ տարածք՝ ներառելով չորս ընկերություն՝ հայ-չինական «Ասա Գարմենտ», հայ-ֆրանսիական «Տեքսաս փրոդաքշն», ինչպես նաև «Ալեքս-տեքստիլ» և «Սարտեքս» ընկերությունները։

«Արտադրվում է իտալական Max Mara, Mocler, Peuterey, Dolce&Gabana, Dainese բրենդների հագուստը, որը ներքին սպառման համար չէ, ամբողջությամբ արտահանվում է եվրոպական շուկա»,- նշեց «Սարտեքս»-ի գործադիր տնօրեն Մխիթար Աղաբեկյանը։

Նրա խոսքով՝ ֆաբրիկայի շնորհիվ 400 նոր աշխատատեղ են ստեղծել՝ ընդգրկելով նաև մարդկանց, որոնք փորձ չունեն։

«Շահագործվում է արտադրական 7 հոսքագիծ։ Նախատեսում ենք թիվը 40-ի հասցնել, ինչը մեզ թույլ կտա մինչև 2500 աշխատակից ունենալ։ Այս թվին պլանավորում ենք երկու տարում հասնել։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի մշակույթ, որ Հայաստանում տեքստիլը չզարգանա միայն նրա համար, որ աշխատուժն էժան է։ Մենք ուզում ենք, որ «Made in Armenia» տարբերշանը որակի երաշխավոր լինի»,- ընդգծեց Աղաբեկյանը։

Կարի ֆաբրիկայի բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որոնք շրջայցի ընթացքում ծանոթացան գործարանի աշխատանքին։

Մանրամաները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան