Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նախօրեին կայացած լիագումար նիստում Խորհրդարանը 30 կողմ ձայնով ընդունել է «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և դրան կից՝ «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով նախագծերը՝ ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ առաջարկվում է գործող օրենսդրության նորմերին համապատասխան՝ սահմանել արտոնություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմին սեփականության իրավունքով պատկանող՝ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման ու օգտագործման  համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019թ.-ի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

«Ներկայումս «Գույքահարկի մասին» օրենքի  15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գույքահարկից ազատվում են կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող մինչև 1991 թվականը կառուցված օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական և պաշտամունքային շենքերն ու շինությունները, ինչը հնարավարություն չի տալիս Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի նկատմամբ գույքահարկի և հողի հարկի մասով կիրառել ամբողջական արտոնությունը»,- նշել է Ա. Հարությունյանը:

Գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: