«Քիչ է մնում՝ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ մեղադրի պարոն Սանասարյանը». Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռևս չի կարող ասել, թե ինչպես է երեխան, որի տվյալները հրապարակման ենթակա չեն, վարակվել ՄԻԱՎ-ով։ Դեպքը հայտնաբերվել է օրերս։

«Երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, նա բուժում է ստանում, փորձում ենք վերականգնել նրա առողջությունը, որպեսզի կյանքին վտանգ չստանա, մնացած մանրամասները քննությունը կպարզի»,- ասաց Արսեն Թորոսյանը։ Նա չգիտի, թե որ հիվանդանոցում է արձանագրվել վարակի դեպքը, նույնիսկ վստահ չէ, որ հիվանդանոցը կապ ունի վարակի փոխանցման հետ։

«Իմանայինք, ամեն ինչ պարզ կլիներ, և քննության կարիք չէր լինի: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում բժշկական օգնություն է ստացել, և պետք է պարզել, թե որ բժշկական կենտրոնում է վարակը եղել»,- ասաց նախարարը:

Նա չի բացառում, որ կենցաղային պայմաններում է եղել վարակը, բայց՝ ո՛չ ծնողներից, քանի որ ծնողների արյան մեջ ՄԻԱՎ վարակ չի հայտնաբերվել։ Այսօր նախարարն անդրադարձավ նաև ՊՎԾ դադարեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանի՝ օրերս հնչեցրած մեղադրանքին, որ նախարարը ներկայացնում է Դոն Պիպոյի և Սամվել Ալեքսանյանի շահերը դիալիզի շուկայում։

«Ես լսել եմ պարոն Սանասարյանին, և քիչ է մնում՝ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ մեղադրի պարոն Սանասարյանը»,- հակադարձեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: